Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իսկ ու՞ր է Գալուստ Սահակյանը

Իսկ ու՞ր է Գալուստ Սահակյանը
27.06.2015 | 23:10

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել: Հայ - ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում»: Սերժ Սարգսյանը իր անկեղծ ցավակցություններն է հայտնել՝ խնդրելով զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին:
Ռուսաստանցի անվանի պետական, քաղաքական գործչի և գիտնականի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ